«Ելք» ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Արտաշես Բաղդիշյանն եմ։ Ծնվել եմ 2014 թվականի հունիսի 16-ին՝ Երևանում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում։

Ես շատ եմ սիրում գիրք կարդալ, ֆուտբոլ խաղալ, հեծանիվ վարել։ Այժմ ես կարդում եմ « Փողն ու բիզնեսը երեխաների համար» գիրքը։ Այն ինձ համար շատ հետաքրքիր է։

Երբ ազատ ժամանակ եմ ունենում, հայրիկիս հետ ծաղիկներն ենք ջրում։ Ես սիրում եմ տարբեր բույսեր աճեցնել։ Խնամում եմ և հետևում եմ նրանց աճին։

Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ։

Իմ սիրած զբաղմունքներից է նաև ճամփորդելը։ Ճամփորդելով՝ ես ինձ համար նոր վայրեր եմ բացահայտում։

Ինձ հատկապես շատ է դուր եկել Հ․Թումանյանի ծննդավայրը՝ Դսեղ գյուղը։

https://artashesstepanyan.edublogs.org/2023/03/31/իմմասին/(opens in a new tab)

Իմ անհատական պլանն է՝ «Սովորողի անհատական պլան» ։

https://artashesstepanyan.edublogs.

org/2022/09/14/%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6/

ընկերները

Անունը Դավիթ է։

Սիրում է խաղալ և հիծանիվ վարել։

Չի սիրում տիկնիկ։

Մենք լավ ընկերներ ենք։

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/post.php?post=79&action=edit

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար բարդ էր և հետաքրքիր։ Ես շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի։ Իմ ընկերների հետ ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրեցի։ Հաստատ ամառային արձակուրդների ընթացքում ես նրաց շատ կկարոտեմ։ Դժվարություններից ամենաբարդը այն էր, որ դպրոցում ֆուտբոլ խաղալուց ինձ քցեցին և թևս կոտրվեց։ Ստիպված եղա դասերս և ֆուտբոլիս պարապմունքները երկար ժամանակ բաց թողնել։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ տեղադրում եմ իմ հանձնարարությունները։

 Այս բաժնում ունեմ տեղադրված փաստեր ծիծեռնակների մասին, Զատկի տոնի մասին, լավաշի մասին, հետաքրքիր պատմություններ Հովհաննես Թումանյանի, Ջաննի Ռոդարիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։ Ինչպես նաև  հորինուկներ և պատումներ։

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=4&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  1. Մխիթար Գոշի Առակները
  2. Փոքրիկ իշխանը
  3. Հովհաննես Թումանյանի հեքիաթները
  4. «Պինոկիո»
  5. «101 փաստ ջրային կենդանիների մասին»
  6. «Տասնհինգ ամյա նավապետը
  7. «Մատնաչափիկը»
  8. Հարրի փոթերը և գաղտնիքների սենյակը

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում մենք սովորեցինք Տնային և վայրի բույսերի ու կենդանիների մասին, մարդու զգայարանների մասին, բնության տարբեր երևույթների մասին։

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=9&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մարմնակրթությունը իմ սիրած դասաժամերից մեկն է։ Հատկապես շատ եմ սիրում, երբ մրցույթներ են կազմակերպվում։ Բացի մարմինը մարզելուց, մենք նաև սովորում ենք հետևել կանոններին, և երբ որև է մեկը խախտում է կանոնը, չի մասնակցում պարապմունքին։

                                                ԵՐԳ

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր սովորեցինք։

Իմ սիրելի պարը  «Կարնո քոչարին» է։ Ես ավելի շատ սիրում եմ պարել, քան երգել։

Ինձ ազգային պարը շատ է դուր գալիս։                          

 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մաթեմատիկայից սովորեցինք սյունակաձև բազմապատկումը, սյունակաձև բաժանումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերով։

Ես մի փոքր դժվարանում եմ մաթեմատիկայից, բայց երբ հասկանում եմ, շատ հետաքրքիր ու հավես է դառնում լուծելը։

Ինձ հատկապես շատ է դուր գալիս տրամաբանական խնդիրներ լուծելը։

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=5&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

Իմ բլոգը

Ես այդքան էլ կոկիկ բլոգ չեմ վարում, իմ բլոգում շատ բացթողումներ և թերություններ ունեմ, որոնք փորձում եմ ժամանակ առ ժամանակ շտկել։

Ճամփորդությյուն

Իմ սիրած զբաղմունքներից մեկը ճամփորդելն է։ Ճանփորդության ժամանակ մենք անպայման մաքրում ենք մեր շրջակա միջավայրը, հավաքում ենք աղբը։ Այս տարի մենք հաղթահարել ենք Թեժառույքի բարձրունքը։ Այնտեղ մի շատ հին և գեղեցիկ եկեղեցի տեսանք, աղոթեցինք, երգեցինք, հավես ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք տուն։

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Մենք կերպարվեստի դասին նկարում ենք, Թղթից հետաքրքիր իրեր ենք պատրաստում։ Այս առարկայի շրջանակներում մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Այնտեղ փորձել ենք նկարել Սարյանի հայտնի նկարներից։

Իմ նպատակները

Իմ նպատակներից մեկն է դառնալ հայտնի ֆուտբոլիստ։

Նաև ցանկանում եմ լավ ճարտարապետ դառնալ ու գեղեցիկ շենքեր նախագծել և կառուցել։

Առաջարկում եմ կարդալ

Փողն ու բիզնեսը երեխաների համար։ Շատ հետաքրքիր գիրք է։ Այս գրքում ներկայացված է փողի առաջացման անհրաժեշտությունը և ստեղծումը։

Ինչպես ճիշտ ընտրել մասնագիտությունը և հասնել հաջողության։

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով

Իմ ամենասիրելի հորինուկը

Դպրոցի պարտեզում ապրող աշունը

Մի օր աշունը հյուր եկավ մեր դպրոցի պարտեզ և նրան այնտեղ շատ դուր եկավ։ Նա որոշեց ապրել պարտեզում։ Հաջորդ առավոտ մենք տեսանք, որ պարտեզի ծառերը ներկվել են վառ գույներով և ծառերի տակ գույնզգույն տերևներ են թափված։ Մեր ուրախությանը չափ չկար, քանի որ մենք սկսեցինք այդ տերևներով խաղալ։ Մեզ զվարճացնում էր այն, որ կարծես երկնքից գունավոր անձրև էր թափվում, երբ տերևները դեպի վեր էինք նետում։ Աշունն էլ էլ ավելի ոգևորվեց և քամու պարով նա էլ սկսեց խաղալ մեզ հետ տերևներով։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությանմբ գործունեությունը  ֆիզկուլտուրան է։ Այս դասաժամին մենք լավ եղանակին դրսում ֆուտբոլ էինք խաղում, իսկ ցուրտ օրերին մարզվում  ենք դահլիճում։ Ինձ ամենաշատը դուր էր գալիս բատուտի վրա ցատկելը։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։ Սակայն ես ոչ բոլոր ֆլեշմոբերին եմ մասնակցում, երբեմն դժվարանում եմ հատկապես մաթեմաթիկական խնդիրներից։

Отчёт по русскому языку

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=7&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

English Report

https://artashesstepanyan.edublogs.org/wp-admin/edit.php?s&post_status=all&post_type=post&action=-1&m=0&cat=6&filter_action=%D4%B6%D5%BF%D5%A5%D5%AC&paged=1&action2=-1

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ հետաքրքիր ժամանց;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *